Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ադրբեջանը շուրջ հինգ տասնյակ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի եւ Ռուսաստանի դիվանագետների ուղեկցել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհահատված՝ ցուցադրելու հումանիտար բեռը, որը Բաքուն մտադիր է փոխադրել Լեռնային Ղարաբաղ:
Այցի նպատակը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, «հայերի շոուն» ցույց տալն է, որոնք արգելում են «բեռնատարների միջոցով Ղարաբաղ ալյուր ներկրել»: Թվարկված երկրների մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան բացակայում են: