Իսպանիայում անցկացված ԵՄ արտգործնախարարների նիստի ժամանակ, ի թիվս բազմաթիվ հարցերի, քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամը։
Արտգործնախարարների նիստից հետո մամուլի ասուլիսի ընթացքում ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը ադրբեջանական իշխանություններին կոչ է արել ապահովելու անվտանգ եւ ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով։
Օգոստոսի 31-ին ավելի վաղ Ադրբեջանը շուրջ հինգ տասնյակ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի եւ Ռուսաստանի դիվանագետների ուղեկցել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհահատված՝ ցուցադրելու հումանիտար բեռը, որը Բաքուն մտադիր է փոխադրել Լեռնային Ղարաբաղ: Հինգ տասնյակ երկրների մեջ չեն եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: