Մեզ հայտնի գրեթե բոլոր դեպքերում հասուն մարդը սկսվում է դպրոցն ավարտելուց հետո, իսկ քաղաքական գործիչները, եթե հասունանում են, հասունանում են տարբեր տարիքներում՝ հիմնականում տգիտությունից ձերբազատվելով։
«Ես այս թեմային բախվել եմ եւ շարունակում եմ բախվել տասնյակ անգամներ»,- խոստովանում է Փաշինյանը:
Նրա ականջը շատ վաղուց ծակում է այն հանգամանքը (հանգամանքն ինչպե՞ս կարող է ականջ ծակել), որ «գրեթե համատարած բանակում ծառայող զինվորների մասին խոսելիս ասում են՝ երեխա»:
Մեր ականջն էլ ծակում են (առանց հանգամանքի) ամենօրյա այն լուրերը, ըստ որոնց՝ անվտանգության ապահովման ֆունկցիա ունեցող (չ)երեխաները զոհվում են բանակում։ Բանակում, ոչ թե պատերազում։
Պատերազմում անվտանգության ապահովման ֆունկցիա ունեցողների համատարած զոհաբերությունն այլ թեմա է, հիմա չխոսենք։