Արցախում, ստեղծված իրավիճակով պայմանավորված, տուժում է երեխաների կրթությունը։ Արդեն մի քանի անգամ կազմակերպվել է կամավոր ուսուցիչների հավաքագրում, որոնք առցանց դասավանդել են Արցախի դպրոցականներին։
Այժմ ուսուցիչների նոր թիմ է հավաքագրվում։ Այս թիմի անդամ կարող են դառնալ նրանք, ովքեր պատրաստ են շաբաթական երկու օր երկուական ժամ առցանց դասավանդելու հանրակրթական դպրոցի որեւէ առարկա։ Նրանք, ովքեր ցանկանում են դառնալ ուսուցիչ արցախցի աշակերտների համար, կարող են գրանցվել՝ անցնելով այս հղումով։
Ի դեպ, արդեն 350 ուսուցիչ արցախցի աշակերտներին դասավանդելու ցանկություն է հայտնել։