Սեպտեմբերի 1-3-ը, 4-ի գիշերը կեսօրից հետո Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, 2-4-ն առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ։ Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 1-5-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում եւ Երեւանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Քամին կլինի արեւմտյան` 2-4 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ։
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են նաեւ, որ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երեւան քաղաքում սեպտեմբերի 1-2-ին, 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 3-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաեւ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։