Ֆրանսիայից Արցախ ուղարկված հումանիտար ապրանքները պահեստավորվել են Գորիսի եւ շրջակա համայնքների պահեստներում։
ՀՀ Կառավարության ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը պարզաբանել է, որ նման որոշում է ընդունվել՝ պայմանավորված հումանիտար ապրանքների պիտանելիության եւ պահպանման ժամկետներին առնչվող հատուկ պահանջներով:
Սեպտեմբերի 30-ին Ֆրանսիայի մի շարք քաղաքներ եւ շրջաններ, հաջակցություն Արցախի ժողովրդի, միացել են ՀՀ-ի նախաձեռնությանը՝ տրամադրելով ընդհանուր 50 տոննայից ավելի հումանիտար օգնություն, որի տեղափոխումն Արցախ ադրբեջանական արգելափակման պատճառով անհնար է դարձել: