Ռուսաստանի Դաշնության Պրիմորիեի երկրամասում տեղած հորդառատ անձրեւների հետեւանքով հեղեղված մասնավոր եւ բազմաբնակարան շենքերի թիվը հասել է 690-ի։ Պրիմորիեի երկրամասի քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ 35 բնակավայրերում հեղեղված են մնում 45 բազմաբնակարան շենք եւ 645 մասնավոր առանձնատուն:
Օգոստոսի 29-ին Պրիմորիե հասած հարավային ցիկլոնը հորդառատ անձրեւների պատճառ է դարձել, որոնք շարունակվել էին գիշերը եւ օգոստոսի 30-ի առավոտյան՝ շարժվելով դեպի արեւելք։ Տեղումների քանակով առաջատարների թվում էր Խասանսկի շրջանը, որտեղ փոթորկոտ անձրեւները ողողել են տները, իսկ ջրով հեղեղված ճանապարհները խաթարել են հաղորդակցությունը Պրիմորիեի հարավի հետ։
Պրիմորիեի երկրամասի հեղեղված տներում բնակվում է 3853 մարդ, նրանց թվում՝ 958 երեխա։ Երկրամասում ջրածածկ եղած տնամերձ տարածքների թիվը հասել է 1423-ի, իսկ հորդառատ անձրեւներից հետո շուրջ 200 մարդ տեղատարափներից հետո տեղավորվել է ժամանակավոր կացարաններում: