ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) տվյալներ է ներկայացրել Հայաստանի դպրոցաշինության գործում ներդրումների վերաբերյալ, որոնց համաձայն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ 27 դպրոց եւ կրթական 3 կենտրոն է վերանորոգել Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերում։
Ուսումնական կենտրոններն առավել մատչելի եւ հարամարվետ են դարձել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք եւ/կամ հաշմանդամություն ունեցող ավելի քան 2,400 աշակերտների համար։
Նոր ուսումնական տարում կազմակերպության «Համագործակցություն հանուն կայուն համայնքների» ծրագրով Գեղարքունիքի մարզի 300 դպրոցականի տրամադրվել են պայուսակներ եւ գրենական պիտույքներ։ Օգնություն ստացած խմբերում ընդգրկված են սոցիալապես անապահով, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղից տեղափոխված ընտանիքների երեխաները, հայտնում են կազմակերպությունից։
«Համագործակցություն հանուն կայուն համայնքների» ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, իրականացնում՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։