Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հայտարարություններն անվանել է «հայկական կեղծ քարոզչության արդյունք»։ Սրա մասին Հաջիզադեն գրել է X-ում (նախկինում՝ Twitter):
Երեկ ԳԴՀ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ «Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար»:
Հաջիզադեն ընդգծել է, որ Ադրբեջանը հնարավորություն է ընձեռել Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող ազգությամբ հայ բնակիչներին ստանալու այն ամենը, ինչ անհրաժեշտ է։
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը նաեւ նշել է, որ այդ առաջարկների կրկնակի մերժումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանի հասցեին հնչող մեղադրանքները որեւէ հիմք չունեն։