Բաց կառավարման գործընկերության նախաձեռնության ներքո ACSES վերլուծական կենտրոնը (Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոն) Տնտեսական լրագրողների ակումբի հետ համատեղ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Բյուջեն մերն է․ բարելավելով բյուջեի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը» ծրագրի շրջանակում հայտարարում է լրագրողական մրցույթ։
Մրցույթի նպատակն է խրախուսել բյուջետային գործընթացների, բյուջետային համակարգի վերաբերյալ որակյալ եւ պատասխանատու լրագրողական նյութերի ստեղծումը, տարածումը եւ նպաստել հասարակության բազմակողմանի տեղեկացվածությանը` բյուջետային գործընթացներում հանրային ներգրավվածության, բյուջեի կառուցվածքի եւ կատարողականի վերաբերյալ։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 15-ը ներառյալ։
Անվանակարգերի, մրցանակների եւ մյուս մանրամասների մասին իմանալու համար անցե՛ք այս հղումով։