2023-ի առաջին կիսամյակում քննվել է անչափահասների կատարած 220 եւ անչափահասների նկատմամբ կատարված հանցագործություններով 699 քրեական վարույթ։ Անչափահասների կատարած հանցագործությունների վերաբերյալ 220 քրեական վարույթից 24-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ:
Իսկ 33 անչափահասի նկատմամբ կատարված հանցագործություններով հարուցված գործերն ուղարկվել են դատարան։ 60 վարույթ կարճվել է, 106 վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Դատարան ուղարկված վարույթներից 1-ը քննվել է սպանության, 5-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ կողոպուտի, 6-ը՝ գողության, 2-ը՝ խուլիգանության, 1-ը՝ զենքի, 3-ը՝ թմրամիջոցների, 5-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ: Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 699 քրեական վարույթից 36-ի նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ, եւ 35 անձի վերաբերյալ գործ ուղարկվել է դատարան:
«Դատարան ուղարկված վարույթից 3-ը քննվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու, 2-ը՝ մարդուն առեւանգելու, 7-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 24-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ»,– նշված է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Դատարան ուղարկված վարույթներով 35 մեղադրյալից 16-ը եղել են անչափահասի ընտանիքի անդամներ, 3-ը՝ խնամակալ, հոգաբարձու, 1-ը՝ բժշկական հաստատության աշխատակից: