Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ-ի կրակի հետեւանքով զոհված երկու զինվորները Մասիս քաղաքից են:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը. «Խոր ցավով տեղեկացա, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ-ի կրակի հետեւանքով զոհվել են մեր համայնքի բնակիչներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը եւ Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը»:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի հետեւանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: