Ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաեւ վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ՝ զինծառայողների ընտանիքներին պատշաճ, սահմանված կարգով իրազեկելուց հետո:
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանական ԶՈՒ-ի կրակի հետեւանքով զոհվել են համայնքի բնակիչներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը եւ Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը: Զոհված մյուս երկլու զինվորների մասին ՊՆ-ն առայժմ տեղեկություն չի հրապարակել:
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից ավելի ուշ հաղորդել են, որ սեպտեմբերի 1-ի 17:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: