Չնայած Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի պարբերաբար խոստումներին, որ մայրաքաղաքում աղբահանության խնդիրը կլուծվի, Երեւանի տարբեր փողոցներում, անգամ կենտրոնում՝ Հանրապետության հրապարակին հարակից տարածքներում, կան չդատարկված աղբամաններ, որոնցից գարշահոտություն է տարածվում։
Հուլիսի 17-ին տեղի ունեցած գործակարգավարական նիստի ընթացքում Ավինյանը խոսել էր աղբահանություն իրականացնող տեխնիկային առնչվող խնդիրների մասին: Նա հանձնարարել էր ծառայողական քննություն իրականացնել՝ հասկանալու աղբահանության խնդրի պատճառները, որպեսզի հետագայում դրանք չկրկնվեն։ Այսուամենայնիվ, խնդիրները չեն լուծվել։
Լուսանկարներն արված են 2023 թվականի սեպտեմբերի 1-ին՝ 10։20-ի սահմաններում: