«Վեոլիա ջուր» ընկերությունից հաճախորդներին եւ սպառողներին հայտնել են, որ վթարի վերացման աշխատանքների կապակցությամբ սեպտեմբերի 15-ին` 10: 00-20:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Կալինինի, Գետափնյա, Իվանովի, Մյասնիկյան, Լերմոնտովի, Սայաթ-Նովայի, 26 Կոմիսարների փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ինչպես վարվել, եթե ծորակից հոսող ջրի որակը կասկածի տեղիք է տալիս
Դրա մասին հարկ է անմիջապես տեղեկացնել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Հեռախոսային կենտրոնին»` ներկայացնելով խնդիրը, հայտնել բնակության վայրի հասցեն եւ հեռախոսահամարը: Ձեզ կայցելեն Ընկերության Ջրի որակի լաբորատորիայի աշխատակիցները, որոնք տեղում կկատարեն ջրի նմուշառում, կստուգեն նրա որակը եւ համապատասխանությունը ներկայացվող սանիտարական նորմերին ու կանոններին: Իսկ գրավոր՝ այդ մասին կարելի է տեղեկացնել կայքի «Հետադարձ կապ» բաժնի միջոցով: