Սեպտեմբերի 4-ի առավոտյան Արցախում ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադարարի պահպանման ռեժիմը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ առավոտյան 10:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ հրաձգային զենք է կիրառել։
«Ադրբեջանական զինուժը հերթական անգամ թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը»,– նշված է հաղորդագրության մեջ։ Պաշտպանության բանակից հայտնում են, որ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով հայկական կողմում տուժածներ չկան։
Ադրբեջանական կողմը Սարուշենի ուղղությամբ հրադադարի ռեժիմը վերջին անգամ խախտել էր օգոստոսի 22-ին` կրակ բացելով դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։