Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը սեպտեմբերի 4-ին կարող է մասնակցել Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընդլայնված հանդիպմանը, որի ժամանակ Սոչիում կքննարկի հացահատիկի գործարքի նոր ձեւաչափը եւ Ուկրաինայի հետ բանակցությունների պայմանները, հայտնում է BRIEF Telegram ալիքը։ Այս տեղեկությունը պաշտոնական հաստատված չէ։
Անցյալ տարվա գարնանը արտասահմանյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Աբրամովիչը մասնակցել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտությանը վերջ տալու համաձայնագրի շուրջ բանակցություններին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այնուհետեւ նշել է, որ գործարարը ռուսական պատվիրակության պաշտոնական անդամ չէ, այլ հրավիրվել է Մոսկվայի եւ Կիեւի միջեւ շփումներն ապահովելու համար։