Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանում այս տարի միասնական ազգային քննությունները հաջողությամբ հանձնել եւ ուսանող է դարձել 34 հազար 843 դիմորդ։ Մոտ 10 հազար դիմորդ չի կարողացել հաղթահարել շեմը, իսկ քննություններին գրանցվել է մոտ 45 հազարը։ Քննություններին մասնակցությունը եղել է 94 տոկոս:
«1+4» ծրագրի համար հանձնվող Ընդհանուր ունակությունների քննությունը 3175 դիմորդից հաղթահարել է 2113-ը։ Հայազգի 602 դիմորդից անցողիկ շեմը հաղթահարել է 75 տոկոսը՝ 456 դիմորդ։