Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 7-9-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է մառախուղ։
Քամին՝ հարավարեւմտյան 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Լեռնային Ղարաբաղում՝ 5-7 աստիճանով։
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են, որ Երեւան քաղաքում սեպտեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 9-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի սեպտեմբերի 5-ի ցերեկը 35-37, երեկոյան՝ 27-29 աստիճան։
Ուշադրություն. սեպտեմբերի 5-9-ը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում եւ Երեւանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։