ՌԴ Տվերի մարզի Կոնակովսկի շրջանում ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը ԱԹՍ են ոչնչացրել, որը թռչել է մայրաքաղաքի ուղղությամբ: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ՀՕՊ ուժերը նաև Կալուգայի եւ Մերձմոսկովյան Իստրինսկի շրջաններում են ոչնչացրել անօդաչու թռչող սարքեր, որոնք փորձել են գրոհել Մոսկվայի վրա, նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել, բեկորների ընկնելու հետեւանքով կենցաղային օբյեկտ է վնասվել:
Տվերի մարզի իշխանությունները շեշտել են, որ մարզում գործում է անօդաչու թռչող սարքերի օգտագործման արգելք՝ անկախ դրանց զանգվածից։ ԱԹՍ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է դրա մասին հայտնել «112» հեռախոսահամարով կամ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության եւ Տվերի մարզում ՌԴ ՆԳՆ եւ ԱԴԾ վարչությունների հերթապահ ծառայություններին: