Հայաստանի դեսպաններից երեքին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով հետ են կանչել պաշտոններից, եւ նրանց փոխարեն նոր նշանակումներ են արվել։
Մասնավորապես, Խաչատուրյանը Աննա Աղաջանյանին հետ է կանչել Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի, ինչպես նաեւ Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից, իսկ Ալեքսանդր Արզումանյանին` Շվեդիայի Թագավորությունում, Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Ֆինլանդիայում եւ Իսլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից։ Սամվել Մկրտչյանն էլ հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից: Նրա փոխարեն նշանակվել է Ալեքսանդր Արզումանյանը։ Աննա Աղաջանյանը նշանակվել է Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)։
ՀՀ նախագահը եւս մեկ հրամանագիր է ստորագրել, որով Միսակ Բալասանյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում ՀՀ–ում արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ)։ Դեսպաններին հետ կանչելու եւ նոր երկրներ ուղարկելու պատճառները չեն նշվում։