Հաստատվել է 2023-2024 ուսումնական տարում բուհ անվճար ընդունված ուսանողների՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման ենթակա մասնագիտությունների (կրթական ծրագրերի) եւ տեղերի ցանկը:
Ըստ ԿԳՄՍ նախարարի 2023-ի սեպտեմբերի 4-ի հրամանի՝ ցանկում ընդգրկված 25 բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունից կօգտվի 187 ուսանող:
ՀՀ Կառավարության 2006-ի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի զեղչ) եւ պետական կրթաթոշակ տալու կարգի 5-րդ կետի պահանջներով՝ վերը նշված հաստատված տեղերը ենթակա են փոխատեղման: