Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է մառախուղ։
Քամին հարավարեւմտյան է՝ 2-4 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-10-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են, որ Երեւան քաղաքում սեպտեմբերի 6-8-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 9-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։
Մայրաքաղաքում սեպտեմբերի 6–ի գիշերը եղել է 19-21, իսկ ցերեկային ժամերին՝ 35-37 աստիճան տաքություն։
Գերատեսչությունից զգուշացնում են, որ սեպտեմբերի 6-8-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում եւ Երեւանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։