Իրանի Հակաականային գործունեության կենտրոնը Հայաստանում հումանիտար ականազերծման աշխատանքներ կկատարի։ «Հնարավորության դեպքում Իրանի հակաականային ոլորտի փորձագետներից բաղկացած պատվիրակությունը կայցելի Հայաստան»,– ասված է Հայաստանի հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Հայաստանի հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի պատվիրակությունը՝ տնօրեն Վաղինակ Սարգսյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն։ Նրանք , ծանոթացել ականազերծման եղանակներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է իրանցի մասնագետների՝ Հայաստանում պայթուցիկ զինամթերքի վնասազերծման, ինչպես նաեւ Իրանի միջազգային մասնագիտացված ուսհաստատությունում հումանիտար ականազերծման եւ պայթուցիկ զինամթերքի ոչնչացման վերաբերյալ դասընթացների կազմակերպման հարցը։
Այցի ընթացքում անցկացվել է «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի» եւ Իրանի Իսլամական Հանրապետության Հակաականային գործունեության կենտրոնի առաջին աշխատաժողովը։