Ավելի քան 70 տոննա վտանգավոր թռչնամիս է արգելվել ներմուծել Հայաստան։ Սեպտեմբերի 1-6-ին նման որոշում է ընդունել ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունը՝ սահմանային վերահսկողության արդյունքում լաբորատոր անհամապատասխանության հիմքով։
Մասնավորապես, արգելվել է ներմուծել Բրազիլիայից 69 հազար 900 կգ թռչնամիս, որից 44 հազար 400 կգ-ը պարունակել է լիստերիա (Listeria monocytogenes) բակտերիաներ, 25 հազար 500 կգ-ը՝ ախտածին մանրէներ, դրանց թվում` սալմոնելաներ ցուցանիշով։ Արգելվել է նաեւ Վրաստանից 505,2 կգ թռչնամսի ներմուծումը։ Այն պարունակել է ախտածին մանրէներ, դրանց թվում` սալմոնելաներ ցուցանիշով։
Ըստ ՍԱՏՄ մամուլի ծառայության՝ փաստաթղթային անհամապատասխանության հիմքով միաժամանակ արգելվել է Վրաստանից ներմուծել ՀՀ (ծագման երկիրը՝ Ֆրանսիա) 15 կգ կաղնու տաշեղներ՝ գինեգործության մեջ օգտագործելու համար։