Առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ուսումնական հաստատությունները պետք է ներգրավված չլինեն քաղաքական գործընթացներում, և անընդունելի են որևէ քաղաքական ուժի ընտրելու կամ նրանց հավաքներին մասնակցելու ուղղորդումները։ Այս տեղեկությունը հայտնում են նախարարությունից։
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բոլոր քաղաքական ուժերին, ուսումնական հաստատությունների տնօրեններին և աշխատակիցներին կոչ է անում պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները և զերծ մնալ կրթական հաստատություններում քաղաքական քարոզչություն իրականացնելուց»:
ԿԳՄՍ-ն հիշեցնում է, որ ընտրական օրենսգրքում ամրագրված է, որ արգելվում է ուսումնական հաստատությունների ներգրավումը ընտրական գործընթացներին։