Ժամանակակից ակնաբուժությունը հնարավորություն է տալիս բուժելու աչքի բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում՝ հրաժարվելու ակնոցից եւ ունենալու հարյուրտոկոսանոց տեսողություն անգամ 50-ից հետո։ Կարճատեսությունը հնարավոր է բուժել տարբեր մեթոդներով (լազերային կորեկցիա, ոսպնյակի վիրահատություն)՝ կախված բուժառուի տարիքից եւ կլինիկական դեպքից։
Լազերային կորեկցիան հիմնականում ցուցված է երիտասարդների համար։ 50-ն անց մարդկանց մասնագետներն առաջարկում են ոսպնյակի վիրահատություն, որի դեպքում երկու տեսակի մեթոդ է կիրառվում։ Առաջին տարբերակում մարդը պիտի պատրաստ լինի հրաժարվելու իր բնական ոսպնյակից, որպեսզի տեղադրվի արհեստականը, որը մոտը եւ հեռուն լավ տեսնելու հնարավորություն կտա։ Կամ կարելի է չհրաժարվել սեփական ոսպնյակից․ այս պարագայում բնական ոսպնյակի վրա տեղադրվում է արհեստականը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎԺամանակակից ակնաբուժությունն ակնոցից հրաժարվելու նոր մեթոդներ է առաջարկում |