2024-ին Հայաստանն ամբողջ հանրապետության տարածքում կստեղծի զբոսաշրջության 20 հատուկ գոտի: Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պողոսյանը հայտնել է, որ Հայաստանն այս պահին ներկայանում է 4 ուղղությունով՝ մշակութային, բնապահպանական, արկածային եւ խոհանոցի ու հայկական գինու: «Լինելու են զբոսաշրջության գոտիներ, որտեղ այցելուները կկարողանան մնալ 1 օրից ավելի եւ բացահայտել Հայաստանը: Առաջին 3 ուղղության մասով արդեն աշխատանքներ տարվում են: Դրանցից մեկն Արենին է՝ գինու, Գյումրին՝ մշակույթի, Դիլիջանը՝ արկածային եւ բնապահպանական ուղղություններով»,- նշել է Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարը:
Միայն օգոստոսին 328 հազար զբոսաշրջիկ է այցելել ՀՀ
2023-ի առաջին 8 ամսում մոտ 1 միլիոն 600 հազար զբոսաշրջիկ է եկել Հայաստան, սա շատ չի տարբերվում 2022-ի թվերից: Միայն օգոստոսին 328 հազար զբոսաշրջիկ է այցելել ՀՀ: Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարը շեշտել է, որ Հայաստանում 1 ամսվա կտրվածքով նման թիվ չի եղել։ Զբոսաշրջիկներն այցելում են Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից: