Ադրբեջանը «հերթական կեղծ քաղաքական շահարկում» է անվանում սեպտեմբերի 7-ին ՀՀ Կառավարության նիստում Ադրբեջանի հասցեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքները, թե Ադրբեջանը սրում է ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում եւ ուժեր է կենտրոնացնում տարածաշրջանում: Վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին՝ գրում է ադրբեջանական haqqin.az-ը:
«Տարածաշրջանում խաղաղություն եւ անվտանգություն հաստատելու համար հայկական կողմը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններից, վերջ տա ռազմական եւ քաղաքական սադրանքներին, դադարեցնի խոչընդոտներ հարուցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի հաջող ավարտի ճանապարհին»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում: