Իհարկե, իհարկե, նույն մարդը չեն։ Բաժնի պետի տեղակալը կին է, ԱԺ նախագահը՝ տղամարդ։ Զախարովան շիկահեր է, Սիմոնյանը՝ սեւահեր։ Նա ռուսերեն է խոսում, այս մեկը՝ հայերեն։
Բայց հիշելով Ալեն Սիմոնյանի «քաղաքական» վարքը՝ պետք է փաստել, որ Մարիա Զախարովայի բախտը չի բերել, որ իրականում տարբեր է։ Նույն մարդը նույն մարդու վրա, որ փորձի էլ, չի կարող թքել, շատ-շատ կարող է փսլնքոտել (սեփական եւ նույն մարդու) կրծքավանդակը։
Բայց զարհուրելին այն է, որ կան այսօրինակ «համարձակությամբ» հիացողներ։ Ու կան մարդիկ, որոնց թվում է, թե «պորտը տեղը դնելը» դիվանագիտության մաստեր կլաս է։