ԵՄ դիտորդական առաքելությունն ակտիվացրել է պարեկային գործունեությունը Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի սահմանամերձ շրջաններում՝ ցանկացած ռազմական իրադարձություն դիտարկելու նպատակով։
«Տեղում մեր ներկայության շնորհիվ ձգտում ենք նպաստել լարվածության նվազմանն ու ապահովել իրավիճակի անաչառ լուսաբանումը»,– ասված է ՀՀ–ում ԵՄ առաքելության սոցիալական ցանցի X (նախկին՝ Թվիթերի) պաշտոնական գրառման մեջ։
Թե ինչպես է արտահայտվել պարեկային գործունեության ակտիվացումը նշված սահմանամերձ շրջաններում՝ պարեկների թվաքանակի, դիտարկումների պարբերականության եւ ժամերի առումով, ՀՀ–ում ԵՄ առաքելությունը չի մանրամասնել: