Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակում է։ Ըստ իտալական Calcio e Finanza պարբերականի՝ կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողն է։ Նա մեկ մրցաշրջանում վաստակում է մոտ 6,5 միլիոն եվրո:
Հարձակվողներ Լաուտարո Մարտինեսը եւ Մարկուս Թյուրամը տարեկան ստանում են 6-ական միլիոն եվրո: Ալեսանդրո Բաստոնին տարեկան ստանում է 5,5 միլիոն, Բենջամին Պավարդժը՝ 5 միլիոն, Նիկոլո Բարելլան՝ 4,5 միլիոն, Ստեֆան դե Վրայը եւ Հենրիխ Մխիթարյանը՝ 3,8-ական միլիոն, եւ Մարկո Արնաուտովիչն ու Դավիդե Ֆրատտեսին՝ 3 մլիլիոն եվրո։
Հիշեցնենք՝ հայ ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակով «Ինտերին» է միացել 2022-ի ամռանը՝ մեկ տարով։