Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը հայտարարություն է արել նախագահի ընտրության հարցով Ազգային ժողովի հատուկ նիստ գումարելու մասին։
Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի օրենքի՝ 2023-ի սեպտեմբերի 9-ին՝ 11:00-ին, իրավունքի ուժով կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ՝ հանրապետության նախագահի ընտրության հարցով:
Նշվում է, որ «Միասնական հայրենիք» խմբակցության կողմից Սամվել Անդրանիկի Բաբայանին հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձվել են վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չներկայացնելու պատճառով:
Արցախի Ազգային ժողովի մյուս խմբակցությունները Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու են առաջադրել Սամվել Սերգեյի Շահրամանյանին։