Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հայտարարում է «Հունիսի 14»․ խորհրդային ժամանակների բռնաճնշումների վերաբերյալ պատմվածքների մրցույթ։
Պատմվածքները կարող են լինել հորինված, անդրադառնան պատմական այդ ժամանակաշրջանին եւ իրադարձություններին կամ կարող են հիմնվել ԵՀՀ-ի կայքում առկա նյութերի կամ այլ իրական պատմությունների, արխիվային նյութերի վրա։
Մրցույթի նպատակն է ստեղծագործաբար վերլուծել, թե ինչու են տեղի ունեցել բռնաճնշումները, հետապնդումները, հալածանքները, աքսորը, կալանավայրերում գտնվելը, ի՛նչ ազդեցություն են թողել այդ իրադարձությունները հասարակության վրա, ինչպե՛ս են դրանք ազդում նաեւ այսօրվա կյանքի վրա: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024 թվականի փետրվարի 1-ն է։
Մրցույթի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով։