Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայր Գարիկ Գալեյանիպաշտպան Վահան Հովհաննիսյանը մեկնաբանել է իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված՝ խուլիգանության եւ իրացման նպատակով թմրամիջոց պահելու երկու մեղադրանքները։ Անդրադառնալով առաջին մեղադրանքին` խուլիգանությանը, նա նշել է, որ խոսքը դեռ անցյալ տարի ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ Գարիկ Գալեյանն իր ձեռքի շշով ջուրը լցրել էր իշխանական սադրիչներից մեկի գլխին։ Ինչ վերաբերում է երկրորդ մեղադրանքին, Գալեյանի պաշտպանն ասել է, որ չգիտի էլ՝ ինչ որակում տա դրան։
Փաստաբանը շեշտել է, որ իր պաշտպանյալը ներկայացված երկու հոդվածներով էլ մեղադրանքը չի ընդունում, սա համարում է քաղաքական հետապնդում։ Թե ինչ որոշում կընդունի դատարանը, նա դժվարացել է ասել. սպասվում է կալանքի միջնորդության քննություն։