Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ վերացվել է քաղաքացիների համար վիզային ռեժիմը։ «Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն ԱՄԷ նշանավորվեց Հայաստանի եւ ԱՄԷ քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման համաձայնագրի ստորագրմամբ»,- X-ի իր գրառման մեջ նշել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-8-ը պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ հանդիպել է ԱՄԷ արտգործնախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի, ԱՄԷ նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի եւ ԱՄԷ Դաշնային ժողովի նախագահ Սաքր Ղոբաշիի հետ։