«Ալիք Մեդիան» ուշիուշով հետեւում է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների քարոզարշավին, քաղաքապետի թեկնածուների խոսքից դուրս բերում առավել ուշագրավ հատվածները եւ փորձում մեկնաբանել դրանք։
Այս հավաքածուում տեղ չի գտել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։
Սեպտեմբերի 11-ին «Ալիք Մեդիան» «Շինարարի սինդրոմ կամ ո՞վ էր Կարեն Դեմիրճյանը» ծավալուն հոդվածով անդրադառնալու է «ՔՊ»-ի պատկերացումներին, որոնց անմասն չէ նաեւ Ավինյանը։
Տարօրինակ բա՜ն…
Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանին «ծանր հրետանի» են համարում, մյուս կողմից՝ պնդում, թե «այս ընտրությունները պիտի դառնան նրա եւ ՔՊ-ի անվստահության հանրաքվեն»։
Փաշինյանը «ծանր հրետանի» չէ, նա 10 տոկոսով աշխատող Իսկանդեր է, բայց ի՞նչ հակազենք ունի «Ապրելու երկիր»-ը։ Գուցե ճոպանուղի խոստանալու փոխարեն ՀՕՊ համակա՞րգ ներդնեք մայրաքաղաքում։
Եվ քաղաքապետի թեկնածուն շարունակում է. «Մեր քաղաքացին ցանկանում է տեսնել նոր ուժի կամ ուժերի համախմբում, որպեսզի ինքն իր հարցին պատասխանի՝ եթե ոչ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը, կամ՝ Նիկոլ Փաշինյանը, ապա՝ ո՞վ: Քաղաքացին պետք է կարողանա ինքն իր հարցին պատասխան տալ»։
Քաղաքացին իսկույն եւ անմիջապես կասի՝ իհարկե, «Միացյալ Հայաստան» կուսակցությունը։ Բայց բանն այն է, որ հիշյալ անունով քաղաքական նոր ուժի պահանջը «մեծագույն է հանրապետությունում» դարձել հենց Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։
Մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ը Հայաստանը լավ էլ միացյալ էր [Արցախի հետ], էդ Փաշինյանի «շնորհքն» էր, որ մասնատվեց։
Եթե «ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը լիներ հայելի, անպայման կարտացոլեր ե՛ւ աղբահանությունը, ե՛ւ հանրային տրանսպորտը, ե՛ւ կանաչապատումը, ե՛ւ համատիրությունները։
Բայց հայելի չէ եւ օրակարգ է բերել «ինքնության հեղափոխությունը, որի հիմնական գաղափարը մտքում եւ գիտակցության մեջ կատարվող հեղափոխությունն է»:
Հեղափոխության գաղափարը հեղափոխությո՞ւնն է… Է՜հ, նորից տառակեր դարձանք։
Բակից բակ, փողոցից փողոց, տնից տուն անցնելու կարիք, կարծում ենք, չկա։ Բոլորը գիտեն, որ դժվարությունների հաղթահարման, Արցախի եւ Հայաստանի անվտանգությունն ապահովելու ամենակարճ ճանապարհը իշխանափոխությունն է, բայց չեն տեսնում՝ ով եւ ինչպես կարող է փոխել այս իշխանությանը։
Կարեւոր հարց է նաեւ ինչով փոխելը։ Եթե Նիկոլը փոխարինվելու է քոչարյանական փորձագետներով, մարդիկ դժվար թե գոհ ու երջանիկ լինեն։ Իսկ որպեսզի իսկապես լինի իշխանափոխություն, Անդրանիկ Թեւանյանը պետք է փոխի մասնագիտությունն ու դառնա, ասենք՝ խադավիկ։
Ճշգրիտ հարցման մենք էլ չենք հանդիպել, բայց համաձայն չենք, որ հարցումներն ու արդյունքները պետք է նույնը լինեն։
Հարցումները (հարցերը) տրվում են արդյունք ունենալու համար․ եթե դրանք նույնը լինեն, ի՞նչ կարիք կա ահռելի փողեր ծախսելու։ Այդ փողով ավտոբուսներ կգնվեն, որ մարդիկ ժամերով չսպասեն փոխադրամիջոցի եւ «բարի» խոսքերով չհիշեն Տիգրան Ավինյանին։ Չէ՞ որ նա է Երեւանի ավտոբուսիզացիայի հեղինակը։
Կրկին sorry տառակերության համար։
Եթե սա քար է՝ նետված Գագիկ Բեգլարյանի (Չոռնի Գագո) եւ Տարոն Մարգարյանի բոստանը, ժամանակավրեպ է։
Եթե քար է՝ նետված անվանի դերասան, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի բոստանը, ճշգրտման անհրաժեշտություն կա։
Այն օրերին, երբ Մարությանը քաղաքապետ էր դառնում, նրա կողքին կանգնածները (կամ նրանք, որոնց կողքին Մարությանն էր կանգնած) պետական եւ քաղաքական գործիչ չէին։
Նիկոլ Փաշինյան, Տիգրան Ավինյան, Արայիկ Հարությունյան, Արարատ Միրզոյան, Լենա Նազարյան…
Նրանք հեղափոխականներ էին։ Հեղափոխականներ՝ մանկապարտեզ կառուցելու սեւեռուն գաղափարով տոգորված։
Ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների մի մասը պնդում է, թե սեպտեմբերի 17-ին տեղի ունենալիքը միայն ու բացառապես քաղաքական միջոցառում է՝ շեշտը դնելով Արցախի հարցի, Լաչինի միջանցքի ու նման բաների վրա։
Մյուսները՝ հակառակը, համոզում են, որ քաղաքապետը, մանկապարտեզ կառուցելուց եւ նորոգելուց բացի, այլ բանով չպետք է զբաղվի։
Երկու դեպքում էլ ծրագրային հայեցակարգերում տեղ չունի ապամոնտաժումը։
Մանկապարտեզիստների համար դա քաղաքականություն է (Խայամի ասած՝ ինչ իմանաս՝ որ գյոզալի բիբն ես կոխում դու հիմի)։
Իսկ քաղաքականների համար հավասարազոր է աղբահանությանն ու կանաչապատմանը, քանզի կապ չունի աշխարհաքաղաքական խնդիրների հետ։
Իրականում սա վտագավոր չէ, ծիծաղելի է։
Խորհրդային տարիներին մի անեկդոտ կար, ասում էր. «Թերթը բացում ես, Բրեժնեւն է, ռադիոն բացում ես, Բրեժնեւն է, հեռուստացույցը միացնում ես, Բրեժնեւն է… Վախենում եմ բացել սառնարանը»։
Այս անեկդոտը հիշելով եմ ասում՝ ծիծաղելի։ Բայց նկատի ունենալով ԽՍՀՄ եղերական վախճանը՝ պետք է հուսալ, որ առանց Նորիկյանի եւ մյուս թեկնածուների ջանքի էլ Փաշինյանը հեռանալու է։
Ուրիշ բան, որ ամեն ընտրության անիմաստ մասնակցելով՝ նորիկյանենք երկարաձգում են նիկոլենց իշխանությունը։
Ճաշակի հարց է, բակային դեմագոգիային կարելի է չմասնակցել, իսկ ա՛յ մյուս դեմագոգիաներին՝ խնդրեմ։
Չիմացողներին ասենք, որ «դեմագոգիան» հունարեն բառ է, հայերենում ունի «ամբոխավարություն» համարժեքը։ Դա հռետորական եւ բանավիճային հնարքների ամբողջություն է, որը թույլ է տալիս մոլորեցնել մարդկանց՝ դարձնելով նրանց կեղծ դատողությունների եւ տրամաբանական սխալների զոհ։
Եվ երբ Խզմալյանն ասի, որ հեսա-հեսա Եվրամիություն ենք մտնում, հիշե՛ք այս բացատրությունը։
Ընդհանրապես, երբ որեւէ կուսակցության ներկայացուցիչ մտնում է քաղաքական պայքարի մեջ, պետք է պատրաստ լինի հանդիպելու մարդկանց, որոնք իրեն (իրենց) ընտրելու են։
Գնում ես որեւէ բակ, ասում ես՝ բարեւ ձեզ։ Եթե չպատասխանեցին, ուրեմն Տիգրան Արզաքանցյանին կամ Ավինյանին են ձայն տալու։ Եթե պատասխանեցին, ուրեմն՝ բարեւն Աստծունն է։
Այս հարցում ԼՀԿ-ն շատ բան ունի սովորելու իր նախկին դաշնակից ՔՊ-ից։ Չեք տեսե՞լ՝ Փաշինյանը ոնց է Աստծու բարեւով ու մըրչ-մըրչ պաչերով լայվահարում հասարակությանը։
Դե, դուք էլ, դո՛ւք էլ համարձակ եղեք։