«Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնը եւ Ucom-ը հայտարարում են «Լավագույն երիտասարդ էկո-լրագրող» խորագրով մրցույթ, որի նպատակն է խթանել բնապահպանական խնդիրների խորքային, որակյալ լուսաբանումը Հայաստանում։
Մասնակցել կարող են 18-30 տարեկան լրագրողները, որոնք 2022 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ունեն հրապարակված լրագրային նյութ Հայաստանի եւ Արցախի բնապահպանական արդի խնդիրների վերաբերյալ։
Նյութերը պետք է հրապարակված լինեն ՀՀ-ում կամ Արցախում գործող լրագրային հարթակում։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։