Մոսկվայի ներկայիս քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ՌԴ տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների 99,77 տոկոսի մշակումից հետո մայրաքաղաքի ղեկավարի ընտրություններում ստացել է ձայների 76,38 տոկոսը։ Նրա օգտին քվեարկել է 2 միլիոն 496 հազար 540 մոսկվացի: ՌԴ կոմունիստական կուսակցության ղեկավար Լեոնիդ Զյուգանովը ստացել է 8,11% կամ 265 հազար 213 ձայն, ԼԴՊԿ թեկնածու Բորիս Չերնիշովը՝ 5,61% կամ 183 հազար 414 ձայն, «Նոր մարդիկ» կուսակցությունից Դավանկով Անդրեեւիչը՝ 5,34% կամ 174 հազար 678 ձայն, «Արդար Ռուսաստան. հանուն ճշմարտության» կուսակցությունից Դմիտրի Գուսեւը` 3,93% կամ 128 հազար 584 ձայն:
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի նախագահ Օլգա Կիրիլովան հայտնել էր, որ Մոսկվայում ընտրություններին մասնակցել է մոտ 3,3 միլիոն մարդ։ Ավելի քան 2,7 միլիոն մոսկվացիներ իրենց ընտրությունը կատարել են հեռավար էլեկտրոնային քվեարկության միջոցով: