Դատելով մեդիայի հրապարակումներից՝ հիմնական մրցակիցները չորսն են՝ Տիգրան Ավինյան (իշխող կուսակցություն՝ ՔՊ), Հայկ Մարության (նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցություն), Մանե Թանդիլյան («Ապրելու երկիր» կուսակցություն), Անդրանիկ Թեւանյան («Մայր Հայաստան» դաշինք)։
Ցանկալի կլիներ, որ առաջատարների շարքում ներգրավված լիներ նաեւ Վիկտոր Մնացականյանը («Հաղթանակ» կուսակցություն), բայց նրա ծրագրային մոտեցումները չեն տեղավորվում այն մթնոլորտում, որը տիրում է նախընտրական շրջանում։
Իրականում, եթե դասակարգենք ըստ հերթականության, Երեւանի ավագանու ընտրությունները չորս հարց են լուծում.
-Իշխանության վերարտադրություն՝ ապագայում թարմացման հեռանկարով (Տիգրան Ավինյան),
-Կորցրածը հետ բերելու ձգտում (Հայկ Մարության),
-Դեպի համապետական իշխանություն ճանապարհի հարթում (Մանե Թանդիլյան՝ Ռուբեն Վարդանյանի աջակցությամբ),
-Ընդդիմադիր դաշտում նախկինների ներկայության ապահովում (Անդրանիկ Թեւանյան)։
Առաջին երեքի մղումները քաղաքական պայքարի տրամաբանության մեջ ընկալելի են, վերջինը՝ «Մայր Հայաստանը», բացառապես ապահովում է առաջինի նպատակի սահուն իրականացումը։
Տե՛ս նաեւ՝ Մանկապարտեզ կառուցելու սեւեռուն գաղափարով տոգորված