Հոլիվուդյան դերասան Մարկ Ռուֆալոն X-ի (նախկինում Twitter) իր գրառմամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամին՝ նկատելով, որ այն աշխարհը լայնորեն չի լուսաբանում:
Դերասանը կիսվել է նաեւ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի գրառումով, որում Քիմը տարածել է նույն խնդրի մասին իր եւ ամերիկահայ հայտնի բժիշկ Էրիկ Էսրաիլյանի հոդվածը: