«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը հայտնել է, որ համագործակցության հուշագիր են ստորագրել ճանապարհային երթեւեկության կարգավորման միջազգային հեղինակավոր «4E Road Safety & Transport Consultants» ընկերության հետ։
Ըստ հուշագրի՝ Երեւանում ներդրվելու է «Vision O» հայեցակարգը, որով հնարավոր կլինի զրոյացնել մահացությունն ավտովթարներից։
«Այս հայեցակարգի ներդրմամբ՝ ընդամենը մեկ տարի հետո Երեւանի ճանապարհային երթեւեկությունը բոլորովին այլ մակարդակի ենք բարձրացնելու՝ զերծ այսօրվա խցանումներից, հարյուրավոր վիրավորներից եւ զոհերից»,- Ֆեյսբուքում գրել է Առաքելյանը։
Պարզ չէ, սակայն, հիանալի այս նախաձեռնությունը կյանքի է կոչվելու «ԱԵ»-ի հաղթանակի դեպքո՞ւմ միայն, թե՞ բոլոր դեպքերում։