Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենը սեպտեմբերի 12-15-ը աշխատելու է արտակարգ ռեժիմով: Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ նշվում է, որ Թումանյանի անվան այգում (Թումոյի այգի) Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնի արտիստների մասնակցությամբ անցկացվելու է հայ եւ համաշխարհային օպերային ստեղծագործությունների գլուխգործոցների բացօթյա ցուցադրությունը:
Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ սեպտեմբերի 12-15-ը մետրոպոլիտենը կաշխատի 07:00-01:00-ն: