Եթե Վլադիմիր Պուտինը առաջադրի իր թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում, ապա ոչ ոք չի կարողանա մրցակցել նրա հետ։ Սրա մասին RBC-ին տված հարցազրույցում ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահը դեռ չի հայտարարել, որ առաջադրելու է իր թեկնածությունը։ Բայց եթե ենթադրենք, որ նա, այնուամենայնիվ, առաջադրում է իր թեկնածությունը, ապա, հավանաբար, ակնհայտ է, որ մեր երկրում ոչ ոք չի կարող իրական մրցակցություն ստեղծել ներկա փուլում»,- հայտարարել է Պեսկովը: