Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ սեպտեմբերի 11-ին Բաքվի բնակելի մի համալիրից Ֆիզուլի քաղաք է ուղարկվել 92 հոգուց բաղկացած 24 ադրբեջանական ընտանիք։
Այսպիսով՝ քաղաքում մշտական բնակություն է հաստատել 441 անձից բաղկացած 119 ադրբեջանական ընտանիք։ Ֆիզուլիում վերաբնակեցվածները կհաստատվեն նորակառույց տներում: