Փարիզի Բարձրագույն եւ Վերաքննիչ դատարանների պատվավոր փորձագետ Հարություն Կյուլյանն ու նրա ընտանիքը Երեւանի Մատենադարանին են նվիրաբերել նշանավոր քարտեզագետ Զատիկ Խանզադյանի «Հայաստանի պատմական քարտեզագրություն» արժեքավոր ատլասը:
Հարություն Կյուլյանին արժեքավոր ատլասի այդ օրինակը նվիրել էր հեղինակի՝ ֆրանսահայ մշակութային միության պատվավոր նախագահ, «Սամուէլ-Մուրատ» վարժարանի աշխարհիկ տնօրեն եւ ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ Զատիկ Խանզադյանի որդին՝ Ժակ Խանզանդյանը: