«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ կուսակցությունների ներկայացուցիչների հետ կազմակերպում է քննարկում, որին կմասնակցեն կազմակերպության շահառուները, կամավորները, անդամները, քաղհասարակության այլ ներկայացուցիչներ։
Հանդիպման կազմակերպիչները հույս ունեն ձեւավորելու երկխոսության հարթակ ընտրություններին առաջադրված հիմնական քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջեւ, լսելու քաղաքական ուժերի ներկայացուցիչների դիրքորոշումը կանանց առնչվող խնդիրների վերաբերյալ։ Քաղաքացիները եւս կարող են մասնակցել այս հանդիպմանը եւ հարցեր տալ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։
Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին՝ 18:30-ին, Սարյան 24/5 հասցեում: Հանդիպման մյուս մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։