Կարդում ես այս խոսքն ու մտածում, որ Երեւանի ավագանու ընտրություններում իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածուն կհանգստացնի մտահոգ բնակչուհուն՝ ասելով, թե բա չգիտե՞ք, որ մեր կուսակցությունն ու վարչապետը խաղաղության օրակարգ ունեն, բայց նա բոլորովին այլ բանից է խոսում։
Ասում է. «Մերգելյանի այգում երկու հատ մսի պասաժ կար այգու մեջ, մի հատ դեղատուն կար, մի հատ պեռաշկիանոց կար, եւ այգի չէր, անհասկանալի մի բան էր։ Ինչի՞ համար ենք հիմա մաքրում դրանցից, որ սիրուն բան ստանանք»։
Ու նրա ասածն այնքան համոզիչ է հնչում, որ բնակչուհին տեղում 30 ձայն է խոստանում թեկնածուին։ «Ո՞ւմ անունից, ո՞ւմ ձայները» հարցերի պատասխանը պարզվում է վերջում, երբ տարեց տիկինն ասում է. «…դե մենք թաղի պառավ գողականներն ենք»։