Լրագրող Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ հայտնել է, որ Հայկ Մարությանի՝ բանավեճից հրաժարվելու մասին տեղեկությունները տարածում են իշխող կուսակցության քարոզիչները։ Նա շեշտել է, որ Մարությանն իրականում պատրաստ է մասնակցելու ցանկացած բանավեճի, որի անկողմնակալությունը կասկած չի հարուցում։
Անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից մեկի՝ Պետրոս Ղազարյանի բանավեճի հրավերին` Հակոբյանը նշում է, որ վերջինս հարցազրույցներում բազմիցս ցույց է տվել իր կողմնակալությունը հօգուտ գործող իշխանության՝ «մասնավորապես նախընտրական այս շրջանում առավելություն տալով ՔՊ-ի թեկնածուին եւ հակաքարոզչություն անելով ի վնաս Հայկ Մարությանի»։ Հակոբ Կարապետյանը հիշեցրել է, որ Պետրոս Ղազարյանի կինը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՔՊ քաղաքական թիմի անդամ է, եւ շահերի բախման այս հանգամանքը միայն բավական է Հանրայինի նշված լրագրողին չվստահելու համար։