Ռուսաստանի Դաշնության կողմից Արցախի Հանրապետություն ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնատարը Ակնա-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։ Տեղեկությունը հայտնել է «Արցախպրես» գործակալությունը։
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը հայտնել է, որ «Տանկ» հուշակոթողի մոտ հավաքված մտահոգ քաղաքացիները սկզբում ընդվզել են, չեն թույլատրել ավտոմեքենայի մուտքն Արցախ, այնուհետեւ համաձայնության են եկել, որից հետո Ռուսաստանի Դաշնության Կարմիր խաչի բեռնատարը ոստիկանության ուղեկցությամբ հասել է մայրաքաղաք Ստեփանակերտ։